AM
4 Օգոստոս 2003 - 14:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 234 ՁԻԱՀ-Ի ՎԱՐԱԿԱԿԻՐ

Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվել է 234 ՁԻԱՀ-ի վարակակիր, որոնցից 224-ը Հայաստանի քաղաքացիներ են: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի մամլո քարտուղար Սուսաննա Թոքմաջյանը: Նրա խոսքերով, Հայաստանը գտնվում է համաճարակի զարգացման երկրորդ, այսպես կոչված «կենտրոնացման» փուլում: Դա նշանակում է, որ ռիսկի խմբերում պետք է լինի առնվազն 5 տոկոս ՁԻԱՀ վարակակիր: Հիվանդների մեծամասնությունը վարակվել է թմրանյութերի ներերակային օգտագործման ճանապարհով: Ընդ որում, Ս.Թոքմաջյանը նշել է, որ հանրապետությունում ՁԻԱՀ վարակակիրների իրական թիվը գրեթե 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները: