AM
19 Հունիս 2009 - 10:56 AMT

ՀՀ ԱԺ-ը ձեռնամուխ է եղել համաներման մասին հարցի քննարկմանը

Հայաստանի Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել համաներման մասին հարցի քննարկմանը: Նախագահի առաջարկը համաներման մասին ներկայացրել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Համաձայն նախագահի առաջարկի, համաներում են ստանալու առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամները, անչափահասները եւ 60 տարեկանից բարձր անձինք, Մեծ հայրենական պատերազմի մասնակիցները, Հայաստանի պաշտպանության մասնակիցները, դրա ժամանակ մարտական գործողություններում մահացածների ամուսինները, երեխաները կամ ծնողները:

Դանիելյանը նաեւ հայտնեց, որ ընդդիմության կողմնակիցներից ազատ են արձակվելու նախկին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը, սակայն համաներումը չի տարածվելու ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա: Առաջարկվում է համաներում հայտարարել 2008- մարտի 1-ի դեպքերի ժամանակ հանցագործություն կատարած անձնանց նկատմամբ, որոնց սպառնում է 5 տարվա ազատազրկում: Մնացած ընդդիմադիրները, որոնք դատվել են 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով, մասնակի համաներման են ենթարկվելու:

Առաջարկվում է համաներում տարածել նաեւ մինչեւ 2009-ի հունիսի 1-ը հանցագործություն կատարած անձնանց վրա, եւ ավարտել բոլոր հարցերը, որոնք կապված են համաներման հետ նշված մինչեւ 2009-ի սեպտեմբերի 30-ը: Դանիելյանի խոսքերով, լիակատար ազատություն կստանան միայն 500 հոգի, իսկ ընդհանուր առմամբ համաներման են արժանանալու շուրջ 2000 հոգի: Համաներումը չի տարածվելու ազատազրկման վայրում կարգը խախտողների, վտանգավոր կրկնահանցագործների, առավել ծանր հանցագործություն կատարածների եւ նրանց վրա, ովքեր հետախուզման մեջ են գտնվում: Բացառություն է արվելու միայն մինչեւ 2009-ի հուլիսի 31-ի ինքնակամ ոստիկանություն ներկայացած մարդկանց համար: Բացի դրանից, համաներումը չի տարածվում մի շարք ծանր հանցագործություններ կատարած անձնանց վրա: