Այսօր Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով մեղադրվող արտաքին գործերի նախկին նախարար Ալիկ Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ:
Արզումանյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ 1-ին մասի 255 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում, որն ուղեկցվել է բռնությամբ, հրկիզումներով, ունեցվածքի ոչնչացմամբ եւ վնասմամբ, զենքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի կիրառմամբ, կամ իշխանությունների ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով), որը նախատեսում է քրեական պատիժ մինչեւ 5 տարի ազատազրկումով:
Սուրեն Սիրունյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Առաջնորդվելով ՀՀ ԱԺ կողմից հայտարարված համաներումով` դատարանը որոշում է կայացրել հենց դատարանի դահլիճում ազատ արձակել նրանց:





