AM
23 Հունիս 2009 - 14:00 AMT

«Ժառանգությունը» լավագույն լուծում է համարում Փաստերի հավաքման խմբի գործունեության վերականգնումը

«2008թ. մարտի 1-ի վերաբերյալ գործի խնդրի լավագույն լուծումը 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ փաստերի Փաստերի հավաքման խմբի գործունեության վերականգնումն է եւ հենց նրա կողմից հետաքննությունն ավարտին հասցնելու հնարավորությունը»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ոստիկան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների բացահայտումից հետո իշխանությունները ձախողեցին Փաստերի հավաքման խմբի աշխատանքը եւ իրենց ներկայացուցիչներին ստիպեցին լքել այն: «Փաստերի հավաքման խումբն իրականում շատ կարեւոր եւ ծավալուն աշխատանք է կատարել, եւ այդ աշխատանքները պետք է գնահատվեն ու շարունակվեն»,- հայտնել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում տնօրինել Փաստերի հավաքման խմբի նախկին անդամներ Սեդոյ Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից իրենց փոխանցված գաղտնի փաստաթղթերը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ մոտ ժամամակներս հասարակայնությունը կտեղեկացվի 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հետաքննության Հայաստանի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում կուսակցության կոնկրետ քայլերի մասին: