«Ժառանգություն» կուսակցությունը Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել, որում է կոչ է արել վերստեղծել փաստահավաք փորձագետների խումբը եւ հետաքննության մեջ ներգրավել միջազգային փորձագետներին: Նամակում ասվում է, որ նախագահը Խմբի գործունեության վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն հունիսի 6-ին կարգադրություն ստորագրեց 2008թ. հոկտեմբերի 23-ի՝ ,Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասինե իր կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին, որով օրինականացվեց կոալիցիայի առաջադրած անդամների կողմից խմբի կազմալուծումը։
Նամակում կուսակցությունը նշում է, որ 2009թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահի՝ ,Համաներում հայտարարելու մասինե առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես՝ 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը: «Դա շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն»,- նշվում է հայտարարության մեջ:





