Փախուստի մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստան վերադառնալուց հետո նրա առաջին ապաստարանը դառնալու է բանտը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Փաշինյանի նման կարծիքը հիմնավորված է իրավական ոլորտում իշխանությունների քաղաքականության սթափ գնահատականով:
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չգիտի, կվերադառնա արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ ինչպիսին կլինի նրա ճակատագիրը վերադարձից հետո:
Ինչ վերաբերում է հետախուզության մեջ գտնվող ՀԱԿ մնացած 5 առաջնորդներին, մասնավորապես ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին, Լեւոն Զուրաբյանը զերծ մնաց լրագրողների հարցին պատասխանելուց:





