Կովկասի երկրները պետք է միավորվեն, եւ վաղ թե ուշ դա պատահելու է: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Կովկասի թուլությունը նրանում է, որ երրորդ ուժերը կարող են հեշտությամբ կառավարել նրան: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գիտակցեն, որ այժմյան քաղաքականությունը փակուղի է տանում»,- նշել է Վրաստանի նախագահը: Նրա խոսքերով, տարածաշրջանի երկրները հիանալի հասկանում են, որ գոյություն ունեցող հակամարտություննրեը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ երրորդ կողմը չպետք է խառնվի նրանց գործերին: «Կովկասի երկրներին անհրաժեշտ է ընդհանուր հիմնադրույթ մշակել տարածաշրջանի զարգացման եւ միավորման համար»,- ընդգծել է Միխայիլ Սահակաշվիլին:





