Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնահացրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինի հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը եւ ամրապնդմանը: Նախարարները քննարկեցին քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված համատեղ քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





