AM
13 Հուլիս 2026 - 11:17 AMT

Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել

Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել՝ ավտոբուսը ՀՀ կմեկնի յուրաքանչյուր հինգշաբթի։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

«Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Դեպի Երևան ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Տոմսերը կարելի է գնել առցանց՝ «Մոսկվայի մետրո» հավելվածի միջոցով՝ «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։