AM
2 Հուլիս 2009 - 09:11 AMT

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում հուլիսի կեսին

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի կեսին Մոսկվայում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում` ՌԴ նախագահի գավաթի ձիարշավի ժամանակ: Սակայն հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դիվանագետը չի նշել: