AM
2 Հուլիս 2009 - 14:51 AMT

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Փարիզ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հուլիսի 3-ին Ֆրանսիա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանը:

Այցի ընթացքումնախատեսված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակոյեի, Սենատի նախագահ Ժեռառ Լարշեի, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: