AM
2 Հուլիս 2009 - 19:47 AMT

ԵԱՀԿ նախագահն անձամբ է ծանոթանում Հարավային Կովկասի խնդիրների հետ

Հուլիսի 2-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց Եվրոպայում անվտանգության -համագործակցությանկազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին:

Ողջունելով իր հյուրին` Հայաստանիխորհրդարանի նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը ՀարավայինԿովկաս եւհույս հայտնեց, որ այցի ընթացքումնա կկարողանա սկզբնաղբյուրներից տեղեկանալ տարածաշրջանում առկա խնդիրներին: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում եւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում:

Հ. Աբրահամյանընաեւբարձրգնահատեց ԵԱՀԿ ներդրումըեւաջակցությունը ՀայաստանումեւԵԱՀԿ այլմասնակից պետություններում ժողովրդավարական հաստատությունները եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու եւ զարգացնելու գործում: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորեցին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը:

Այնուհետեւ կողմերըքննարկեցին Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Տկն. Բակոյանիսի խնդրանքով պրն. Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ վերջերս ԱԺ կողմից հայտարարված համաներման արդյունքները, ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչություն հաղորդագրության մեջ: