Հայաստան կատարած այցի շրջանակներում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ իր գլխավորած պատվիրակությունն այցելեցին Գեղարդի վանք եւ Գառնիի հեթանոսական տաճար:
Կիպրոսի նախագահին ծանոթացրեցին տաճարների պատմությանը: «Հայաստանը մի երկիր է, որը հավատարիմ է իր հավատքին: Մեզ միավորում է ընդհանուր պատմությունը: Ես հուսով եմ, որ իմ այցը շարունակություն կունենա, եւ որ Հայաստանի նախագահը շուտով կկարողանա այցելել Կիպրոս»,- ասել է Խրիստոֆիասը` ավելացնելով, որ այցը միանգամայն տպավորիչ էր:
Դիմիտրիս Խրիստոֆիասը ներկա գտնվեց նաեւ Գեղարդի վանքում մատուցված պատարագին:





