AM
9 Հուլիս 2009 - 07:07 AMT

G8. Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են խստացվել

Երկրաշարժից տուժած իտալական Ակվիլլա քաղաքում ավարտվել է G8 գագաթնաժողովի առաջին օրը: «Սեպտեմբերը վերջնաժամկետն է այն բանի համար, որպեսզի Իրանը սթափվի եւ բանակցություններ սկսի իր միջուկային ծրագրի շուրջ», – հայտարարել են զարգացած արդյունաբերությամբ երկրների առաջնորդները:

«Իսկ եթե Իրանը չկատարի վերջնագրի այդ պահանջը, ապա G8 երկրները կրկին կհավաքվեն, քննարկելու համար, թե ինչ ձեռնարկել, եւ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են խստացվել», – Արեւմուտքի դիրքորոշումն իր ավարտական խոսքում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: