AM
9 Հուլիս 2009 - 09:39 AMT

ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են Ակվիլում ընթացող G8 գագաթնաժողովում հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ խորհրդատվություններ կան հռչակագրերի ձեւով, ըստ էության համաձայնություն կա: Մենք հույս ունենք, որ նման հայտարարություն կարվի: Սակայն այն, ամենայն հավանականությամբ, կլինի եռյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունը, այլ ոչ «ությակի»: G8 գագաթնաժողովներում նման բան գործնականում կիրառվել է», – ասել է Դվորկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: