Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել ներում շնորհելու մասին: Այն, մասնավորապես, տարածվում է ՀՀ հին քրեական օրենսգրքի հիման վրա պատժի առավելագույն չափի դատապարտված 42 անձանց վրա: Նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:





