AM
10 Հուլիս 2009 - 16:32 AMT

Հայաստանում մշակվել է արտաքին քաղաքականության դոկտրին

Առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ արտաքին քաղաքականության դոկտրինը: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, ըստ Քոչարյանի հայեցակարգում հստակ կձեւակերպվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա կկառուցվեն հայ-թուրքական հարաբերություններն ու կլուծվի ղարաբաղյան խնդիրը: «Հայեցակարգը քննարկման կներկայացվի, որից հետո կներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը»,-ասել է Քոչարյանը:–