AM
24 Հուլիս 2009 - 10:05 AMT

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխարինումը ոչինչ չի տա

Էդվարդ Նալբանդյանը պարզապես մի «պտուտակ» է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած մեխանիզմում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը : «Միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում է հնարավոր շտկել Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման շուրջ ծագած իրավիճակը», – ընդգծել է նախկին արտգործնախարարը:

Նրա խոսքերով, ԱԳՆ ղեկավարի հրաժարականը ոչինչ չի տա, քանի որ նրան կփոխարինի մեկ ուրիշ հնազանդ կամակատար: «Երկրում գործում է տոտալիտար համակարգ, որտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղելավարը, ընդ որում նշելով, որ պետք է հեռանա նա, ով ստեղծել է այդ իրավիճակը: