AM
12 Օգոստոս 2009 - 13:20 AMT

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը չեն մեկնաբանում Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինումը Թինա Քեյդենաուով

«Մենք չենք կարող հաստատել կամ հերքել Մեթյու Բրայզային Թինա Քեյդենաուով փոխարինելու մասին հայտարարությունը, քանի որ ոչ մի տեղեկատվություն չունենք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնում կփոխարինի Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուն: Երեւանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ Քեյդենաուին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում հնարավոր նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա:

Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:

Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: