AM
18 Օգոստոս 2009 - 16:06 AMT

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել լեհ դեսպանին ակտիվ համագործակցության համար

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտեին մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը զգալիորեն նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Զրույցի ժամանակ նաեւ նշվել է, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարոն Տոմաշ Կնոտեին հաջողություն է մաղթել նրա հետագա գործունեության մեջ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: