Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար փոխադարձ ցանկություն եւ կամք կա: Այդ մասին, ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ու ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի բացմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Գոհունակությամբ կարողեմ նշել, որ օրեցօր ընդլայնվում էմերբարեկամական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, որը դինամիկան փոփոխություններ կրեց այնտեղ կայացած ընտրություններից եւ նոր վարչակազմի ձեւավորումից հետո: Այս հարաբերություններն առավել զարգացնելու առումով առկա է փոխադարձ ցանկություն եւ կամք: Մենք ուղիղ շփման մեջ ենք Սպիտակ տան եւ պետքարտուղարության հետ: Բազմաթիվ են ծրագրերը ժողովրդավարության, անվտանգության, տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: Սերժ Սարգսյանի խոսքով, Միացյալ Նահանգների հայկական համայնքը մերերկրները կամրջողբնական օղակ է:
«ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվՀայաստաննունի բազմաթիվ բարեկամներ Միացյալ Նահանգների կոնգրեսում: Տարիներ շարունակ պահպանվում է Հայաստանին հատկացվող նյութական օգնության ծավալը»,- նկատել է հայկական նախագահը:
Նա ավելացրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հարթության մեջ վերջին ամիսների ընթացքում առանձին գործոն է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր փորձը: «Կան քննադատներ, ովքեր համարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնությունը կանխեց Միացյալ Նահանգների Նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումն իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել. վստահ եմ, որ Միացյալ Նահանգներին մեր գործողությունները ոչնչով չխանգարեցին եւ միայն ամերիկյան սկզբնաղբյուրները բավարար են կատարվածին ճիշտ գնահատական տալու համար, եւ համոզված եմ, այդ գնահատականը վաղ թե ուշ տրվելու է»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:





