Հայկական խորհրդարանի` հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանձնվել է իշխանություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Թրուզյանը:
Ինչպես հաղորդել է մամլո քարտուղարը, Խաչատուր Սուքիասյանը կամավոր հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ նրա նկատմամբ կասեցման միջոց ընտրվել է ձերբակալումը:
Սոնա Թրուզյանի խոսքով, պատգամավորին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Քրեական օրենսգրքի մաս 1-ին հոդված 225-ի համաձայն (բռնությամբ, հրկիզումներով, ունեցվածքի ոչնչացմամբ եւ վնասմամբ, հրանետ զենքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ կամ էլ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրության ցուցաբերմամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունների կազմակերպում):
Խոշոր ձեռնարկատեր եւ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետախուզության մեջ էր գտնվում 2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղ գտած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:





