Հրապարակված Արձանագրություններն ուղղակի վկայությունն են այն բանի, որ Թուրքիայում հայ-թուրքական փոխհարաբերությունների հարցը զատված է ղարաբաղյան հիմնախնդրից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դրանք փաստաթղթեր են, որոնցում խոսք անգամ չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Ցանկության դեպքում այնտեղ կարելի է ինչ ասես գտնել տողամիջում»,- նկատել է հայ քաղաքագետը: Նրա խոսքով, որոշ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հաշվի են առնվում նաեւ Ադրբեջանի շահերը, բազմիցս են կատարվել: «Պետք է հասկանալ, որ Թուրքիան ստիպված է միաժամանակ աշխատել մի քանի դաշտում` ամերիկյան, եվրոպական, ադրբեջանական եւ թուրքական»,- նկատել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա ընդգծել է, որ սկսած 90-ական թվականներից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի վրա ճնշումը եղել եւ միշտ էլ լինելու է: «Այդ ճնշումը երբեմն ուժեղանում, երբեմն մեղմանում: Այդ ճնշումը լինելու է նաեւ հետագայում, բայց այն կապված չէ հայ-թուրքական գործընթացի հետ»,- հայտնել է հայ քաղաքագետը:





