AM
3 Սեպտեմբեր 2009 - 12:07 AMT

Հայ-թուրքական համաձայնեցված արձանագրությունները պետք է դնել հանրաքվեի

«Մեր կուսակցությունը մտադիր է նախքան արձանագրությունների վերջնական ստորագրումը պահանջել հասարակական կարծիքի ամփոփման համար հանրաքվեի դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված փաստաթղթերը եւ դրա հետ մեկ տեղ` վստահության քվե տալու հարցը երկրի նախագահին», – այօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի սկզբին ստորագրահավաք նախաձեռնել հանրաքվեի անցկացման համար եւ զուգահեռ դիմել ՀՀ կառավարությանը իր իրավունքը իրականացնելու պահանջով` ամրացված հանրաքվեի մասին օրենքում:«Մենք նաեւ մտադիր ենք սկսել քննարկումներ ինչպես ընդդիմադիրների, այնպես ել ուրիշ քաղաքական ուժերի հետ, որոնց դիրքորոշումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կհամընկնի մեր կուսակցության դիրքորոշման հետ», – նշեց Մարտիրոսյանը:

Պատգամավորը ավելացրեց նաեւ, որ եթե կուսակցությունը անհնարին կգտնի կասեցնել այդ արձանագրությունների ստորագրումը, ապա կանցնի հանրահավաքների, որպեսզի կանգնեցնի Հայսատանի շահերին սպառնացող վտանգավոր գործընթացը: «Մենք հստակ դիրքորոշում ենք սպասում նաեւ ԼՂՀ ղեկավարության ու հասարակա-քաղաքական խմբավորումներից, որոնք հետագայում միանշանակ ազդեցություն կթողնեն Արցախի անկախության միջազգային Ճանաչման վրա», – եզրափակեց Մարտիրոսյանը: