AM
5 Սեպտեմբեր 2009 - 12:13 AMT

Թուրքիան ԵՄ-ին կոչ է անում կատարել եվրոինտեգրման գործընթացի վերաբերյալ խոստումները

Թուրքիան «աննախադեպ բարեփոխումներ» է սկսել եվրոինտեգրման գործընթացում եւ ԵՄ-ին կոչ է անում կատարել Թուրքիան եվրոպական ընտանիք ներառելու մասին իր խոստումները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր բրիտանացի գործընկեր Դեւիդ Միլլիբանդի հետ հանդիպմանը: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, ԵՄ պետք է ճնշում գործադրի Կիպրոսի հույների վրա եւ նրանցից պահանջի կառուցողական մոտեցում դրսեւորել բանակցություններում, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: