AM
5 Սեպտեմբեր 2009 - 14:02 AMT

Վրաստանը հավակնում է Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձաններին

Պատմական հայկական Տայք նահանգ են (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգը) այցելել մի խումբ «վրացի ուխտագնաց արվեստի գործիչներ»: Այդ ուղեւորությունը, որը կայացել է «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» վրացական փառատոնի շրջանակներում, անցկացվում է մի քանի փուլերով Վրաստանի Գրողների միության մտահղացմամբ եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը, «պատմական արմատների հետ ծանոթության, ստեղծագործական գործունեության եւ Տաո-Կլարջետիի (վրացիներն այդպես են անվանում այդ պատմական հայկական նահանգը) հետ կապերի զարգացման ծրագրի առաջին փուլում Թուրքիա է ժամանել մոտ 80 արվեստի գործիչ»: Նրանք ծանոթացել են պատմական հայկական հուշարձանների հետ, այդ թվում` Օշկի վանքի եւ Իշխան գյուղի տաճարի հետ: Նշենք, որ արդեն երկար ժամանակ այդ հայկական պատմական հուշարձանները վրացիները հայտարարում են «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներ» եւ ցանկանում են ամեն գնով սեփականացնել: Վրացական թերթի հաղորդագրության համաձայն, փառատոնի ծրագիրը նախատեսում է «վրացի ուխտագնացների եւս մի քանի խումբ ուղարկել պատմական սրբավայրեր»: