AM
9 Սեպտեմբեր 2009 - 15:37 AMT

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մտադիր չեն հրաժարվել իրենց մանդատներից

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատի վայր դնելն ունի խորքային պատճառներ, անկասկած, նրա հրաժարականի գլխավոր պատճառներից մեկը հայ – թուրքական նախնական արձանագրությունների ստորագրումն էր», -այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Մանրամասնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատի վայր դնելու քայլը Ստեփան Սաֆարյանը նշեց, որ նա գնաց այդ քայլին նաեւ նախագահական ընտրություններից հետո միասնական ընդդիմական ճակատ ձեւավորելու գործում ի հայտ եկած անհաջողությունների պատճառով: «Բացի այդ, ներկայումս ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չի համապատասխանում մեր կուսակցության կողմից որդեգրված ուղղուն», – նշեց Սաֆարյանը:

Լրագրողների այն հարցին, թե մտադիր են արդյոք «Ժառանգություն» խմբակցության խորհրդարանական բոլոր պատգամավորները վայր դնել իրենց մանդատները, Սաֆարյանը պատասխանեց, որ դա տեղի չի ունենա:

Սաֆարյանը նաեւ նշեց, որ մոտակա ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ հանդես կգա իր որոշման մանրամասն դրդապատճառների ներկայացումով: