Կիպրոսի Կրթության եւ մշակույթի նախարարության կրթական կենտրոններում այս ուսումնական տարվանից հայոց լեզու կդասավանդեն: Պարապմունքների շրջանակներում ուսանողներն ու դպրոցականները հայոց լեզվի քերականության հիմնարար կանոնների դասընթացներ կանցնեն, որից հետո կկարողանան բանավոր եւ գրավոր հաղորդակցվել հայերենով, գրում է Gibrahayer-ը:





