AM
10 Սեպտեմբեր 2009 - 16:55 AMT

Հայաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մայքլ Քրեյգ Լեմմընին, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

Մայքլ Քրեյգ Լեմմընը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարել է 1998-2001թթ.: