AM
11 Սեպտեմբեր 2009 - 13:43 AMT

ՀՅԴ Բյուրոյի անդամը ցավում է «Ժառանգություն» կուսակցության մեջ ստեղծված իրադրության համար

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամը ցավալի է անվանել ներքին կուսակցական իրադարձությունները «Ժառանգություն» ընդդիմական կուսակցության մեջ: «Ցավալի է, որ մի կուսակցության մեջ, որը որոշակի ճանապարհ է անցել, նման բան է պատահում»,- նկատել է Աղվան Վարդանյանը:

«Զոյա Թադեւոսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Հայաստանի կողքին է, վկայում է այն մասին, որ նա ՀԱԿ կողմնակից է: Եթե դա այդպես է, ապա «Ժառանգությունը» ոչինչ չկորցրեց այն բանից, որ նա լքեց կուսակցության շարքերը»,- ընդգծել է Աղվան Վարդանյանը:

Սեպտեմբերի 9-ին` «Ժառանգություն» կուսակցության վարչության հերթական նիստին որոշվեց կադրային զտումներ անցկացնել կուսակցության ղեկավարող կազմի շրջանում: Վարչությունը միաձայն որոշեց կուսակցությունից բացառել կուսակցության վարչության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին, ՀՀ ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին եւ վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին: