AM
1 Օգոստոս 2003 - 14:08 AMT

ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՏԻՈՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ

Երեւանի բնակիչ Սերգեյ Մարտիրոսյանը, որպես բարի կամքի դրսեւորում, մտադիր է հետիոտ ճանապարհորդություն կատարել դեպի Բաքու: Ինչպես ճանապարհորդը հայտարարել է Երեւանում լրագրողներին, նա մտադիր է Ադրբեջանի բնակիչների առջեւ հանդես գալ նախկինում եղբայր երկու ժողովուրդների հաշտության առաջարկով: «Պատերազմը ծագում է մարդկանց մտքերում եւ այնտեղ էլ պետք է ավարտվի»,- գտնում է Ս. Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ճանապարհորդության ժամկետներին, ապա դա, նրա խոսքերով, լիովին կախված է Հայաստանի ԱԳՆ-ից, որը պետք է թույլատվություն տա նման միջոցառմանը: Եթե Ադրբեջանը չընդունի ճանապարհորդին, ապա նա Մեղրիի տարածքով կուղեւորվի Միջին Արեւելք: