Հայաստանը Ռուսաստանի համար մտերիմ երկիր է, եւ Երեւանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը կառուցվում է դարավոր բարեկամության հիման վրա: Այդ մասին Երեւանում բացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրականացումը» միջազգային համաժողովի շրջանակներում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Ռուսաստանը խիստ շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության հարցում եւ երկարաժամկետ քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը:





