AM
7 Հոկտեմբեր 2009 - 10:59 AMT

Կկարողանան արդյո՞ք հայ-թուրքական Արձանագրությունները սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ` կախված է հայությունից

Կկարողանան արդյո՞քվերջին իրադարձությունների զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ազդել Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների վրա եւ սեպ խրել նրանց միջեւ` կախված է միայն հայությունից: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն (ԱՀՀ) Արփի Վարդանյանը: Անշուշտ, սփյուռքի կարծիքները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տարբերվում են, սակայն դա չպետք է թշնամության պատճառ դառնա մեր միջեւ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դա թույլ չտանք», – ասել է նա:

Արփի Վարդանյանը ավելացրել է, որ ՀՀ նախագահը եւ հայ համայնքի ներկայացուցիչները միմյանց լսելու պատրաստակամություն հայտնեցին, ինչը շատ կարեւոր է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Նրա խոսքերով, հատկապես Սփյուռքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության զոհերի սերունդ են եւ նրանք իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը:

«Մենք վաղուց պետք է մշակեինք մեխանիզմ, որը կորոշեր թե ինչպես պետք է իրականացվի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ երկխոսությունը: Դժբախտաբար, այսօր մենք չունենք այդպիսի մեխանիզմ», – ասել է նա:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքի կարծիքից հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման հարցում, Վարդանյանը նշել է, որ թուրք նախագահի նմանատիպ ցանկությունը ֆանտաստիկայի ժանրից է ու ապացուցում է թուրք առաջնորդի վախը: