AM
13 Նոյեմբեր 2009 - 13:28 AMT

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հակասում է Ադրբեջանի շահերին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա ժամանակաշրջանում հակասում է Ադրբեջանի շահերին, կարծում է Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Բաշար Քոմուրը, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը ներկա իրավիճակում հակասում է Ադրբեջանի շահերին, եւ բացասական կազդի ղարաբաղյան կարգավորմանը», – հայտարարել է Բեռլինում Գերմանիայի ադրբեջանցիների կոնգրեսի համակարգող կենտրոնի նիստում Բաշար Քոմուրը:

Նա կոչ արեց Ադրբեջանի եւ Թուրքիայի համայնքների կազմակերպություններին դեմ կանգնել Արձանագրությունների վավերացմանը: