AM
13 Նոյեմբեր 2009 - 17:36 AMT

ՄԱԿ-ը սատարում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության մեջ

ԵԱՀԿ-ն պետք է պաշտպանի իր առաջատար դերը Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, կարծում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գլխավոր քարտուղար Ջոն Հոլմսը:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչուր երկարատեւ բանակցությունների վերսկսումը հեշտ գործընթաց չէ, սակայն ղարաբաղյան հակամարտության դեպքում, վերջերս նկատվում է որոշ աշխուժություն, եւ դա հուսադրում է», – ասել է Հոլմսը:

«Չնայած այն բանի, որ այդ գործընթացը դժվար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է երկու երկրների շահերից», – ասել է Հոլմսը, հաղորդում է Trend News-ը: