AM
19 Նոյեմբեր 2009 - 11:12 AMT

Ադրբեջանը կարող է հրաժարվել բանակցային գործընթացից

Ղարաբաղյան հակամարտությունը երկու ճանապարհ ունի` կամ Հայաստանը կառուցողական դիրքերից է հանդես գալիս եւ այն ժամանակ հակամարտությունը լուծվում է խաղաղ ճանապարհով, կամ Ադրբեջանը դադարեցնում է անարդյունք բանակցությունները: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ անարդյունք բանակցություններ վարել: «Չնայած Հայաստանի պաշտոնական անձանց հայտարարություններին, թե իրենք պատրաստ են լուծել ղարաբաղյան հակամարտությունը» խաղաղ ճանապարհով, Հայաստանը որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որը չի համապատասխանում միջազգային նորմերին ու միջազգային իրրավունքի սկզբունքներին»,-ասել է ԱԳՆ փոխնախարարը, գրում է Bakiliar.AZ-ը:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն արվել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման նախաշեմին, որը տեղի կունենա այս շաբաթվա վերջում Մյունխենում: