AM
19 Նոյեմբեր 2009 - 11:35 AMT

ԵՄ եւ Ռուսաստանի դիրքորոշումը Կովկասի վերաբերյալ չեն համընկնում

«ԵՄ եւ Ռուսաստանի դիրքորոշումը Կովկասի վերաբերյալ չեն համընկնում եւ դա պետք ընդունել», – հայտարարել է Ստոկհոլմում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ռուսաստան-ԵՄ 24-դ հանդիպումից հետ: Նրանք խոսքերով տարաձայնություններ են մնում, սակայն նրանք պատճառ չեն իրավիճակը բարդացնել; «Հակառակը անհրաժեշտ է ուղիներ գտնել, բարդ իրավիճակը կայունացնելու համար, որը ստեղծվել Կովկասում է ներկա ժամանակ: Սակայն կան նաեւ լավ ուղիներ, համագործակցության լավ օրինակներ: Մասնավորապես մենք քննարկեցինք այն գործընթացը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան կարգավորման: Այնտեղ դրական միտումներ են նկատվում: Եվ դա հենց այն օրինակն է, թե ինչպես մենք կարող ենք համագործակցել, կամ ինչպես մենք կկարողանայինք համագործակցել, եթե նախորդ տարի տեղի չունենար հայտնի ագրեսիան», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը: