Դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքի շրջանակներում Ռուսաստանի հայերի Միության ղեկավար Արա Աբրահամյանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Զրույցի ընթացքում Բարաք Օբաման նշեց հայ ժողովրդի հանդեպ իր ջերմ զգացմունքների մասին: Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքին ներկա էին ավելի քան 50 դիվանագետներ, քաղաքական եւ արվեստի գործիչներ ԱՄՆ-ից ու այլ երկրներից:
Արդեն 12-րդ անգամ այդ հավաքին մասնակցում է այդ վարկանիշային ընկերակցության անդամ Արա Աբրահամյանը, հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը:





