Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ գերատեսչությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ շնորհավորել ԱԱԾ անձնակազմին:
Երկրի ղեկավարը կարեւորել է ծառայության աշխատանքը երկրի անվտանգության եւ նրա բնականոն զարգացման ապահովման գործում, նշելով, որ այսուհետ էլ համակարգի խնդիրները կլինեն իշխանությունների ուշադրության կետրոնում:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ պաշտոնատար այլ անձինք:





