AM
22 Դեկտեմբեր 2009 - 09:32 AMT

Թուրքիայիում որոշել են ստեղծել սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 21-ն Թուրքիայի նախարարների կաբինետի նիստի ժամանակ որոշում էր ընդունվեր ստեղծել սփյուռքի նախարարություն: Պետնախարար Ջեմիլ Չիչեկի խոսքերով, եկել է այդպիսի նախարարության ստեղծման ժամանակը: «Երկար տարիների ընթացքում Թուրքիան բախվում է տարբեր խնդիրների հետ հայկական, հունական եւ այլ լոբբիների գործունեության պատճառով: Հիմա ժամանակն է եկել, որպեսզի մենք ստեղծենք հզոր թուրքական լոբբի, եւ նախարարության ստեղծումը կօգնի այդ հարցում: «Աշխարհում ներկայումս 5 մլն թուրք է ապրում, եւ նրանց խնդիրները մեզ համար միեւնույն չեն: Մեր պետությունը կօգնի նրանց լուծել իրենց խնդիրները»-ասել է պետնախարարը, գրում է Hurriyet թուրքական թերթը: