AM
23 Դեկտեմբեր 2009 - 17:06 AMT

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի քրիստոնյա բնակչությանը Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Մեր երկիրը խոստումնալից խորհրդանիշ է դարձել, որը ցույց է տալիս, որ Քաղաքակրթությունների դաշինքի մեր որոնումները կարող են հաջողությամբ պսակվել մի աշխարհում, որտեղ բռնությունն ու ատելությունն են իշխում»,- նշվում է Թուրքիայի վարչապետի ուղերձում:

Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովուրդը երկար դարերի ընթացքում խաղաղ համագոյության ամենավառ ու լավագույն օրինակներից է, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: