AM
25 Դեկտեմբեր 2009 - 12:02 AMT

Հայաստանի հիմնական խնդիրը տնտեսության անփույթ կառավարումն է

Հայաստանի հիմնական խնդիրը տնտեսության անփույթ կառավարումն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, մինչեւ Հայաստանը չազատվի իր օլիգարխներից, երկրի տնտեսության ոլորտում առաջընթաց չի լինի: «Օլիգարխներն անում են այն ամենը, ինչ ցանկանում են, նրանք չեն մտածում երկրի զարգացման մասին»,- ասաց Բաբուխանյանը` ավելացնելով, որ դրան պետք է վերջ դնել:

Ընդ որում, նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ՀՀ վարչապետի անդամակցելու նպատակը նոր քաղաքական շարժման ստեղծման կանխումն էր: