AM
24 Հուլիս 2004 - 00:00 AMT

ԷՐԴԱԳՈՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԽՈՐՇՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՆՐԻՑ

Այնուհանդերձ, Անակարայում լիովին հաջողված են համարում այցը: Ավելին, «Թըրքիշ փրեսս» լրատվական գործակալությունն այցի արդյունքները գնահատում է որպես «Ռեջեբ Էրդոգանի անձնական հաղթանակը»: Դժվար է հասկանալ, թե ինչն է նման ենթադրության հիմք դարձել: Հակառակ եզրակացության հիմքերն առավել շատ են: Բավական է համեմատել Էրդագոնի երեք տարի առաջ ասված խոսքերը, այսօրվա արտահայտությունների հետ, եւ պարզ կդառնա, որ թուրք վարչապետը հաշտվել է իր վարած քաղաքականության ճգնաժամի հետ: Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին ֆրանսիական օրենքի ընդունումից հետո Էրդագոնը որոշեց, որ Փարիզի հետ իրավունք ունի խոսել ուժի դիրքերից: Նա հրաժարվեց ֆրանսիական ապրանքների ներմուծումից, չեղյալ համարեց ֆրանսիական արտադրության ռազմական տեխնիկայի ձեռք բերման պայմանագիրը, ցուցադրաբար փոխեց «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ճապոնականով: Թուրք վարչապետը միամտություն ունեցավ իր համերկրացիներին հավաստելու, թե ճնշման ուղով ֆրանսիացիներին կկարողանա ստիպել վերանայել 1915թ.-ի դեպքերի հանդեպ ունեցած դիրքորոշումը:

Այդ օրվանից հայերի ցեղասպանության հանդեպ ունեցած մոտեցումներն ամենեւին չեն փոխվել Փարիզում: Իսկ Շիրակի հետ խոսելիս Էրդագոնի տոնը լրիվ այլ է` շողոքորթական: Դեռ վերջերս թուրք առաջնորդը հրաժարվում էր ֆրանսիական պանիր ուտելուց, իսկ այսօր արդեն ցանկանում է թռնել ֆրանսիական ինքնաթիռով: 36 «Էըբաս» ինքնաթիռ գնելու մասին Անկարայի որոշումը փոքրիկ կաշառք է Փարիզին: Ամենայն հավանականությամբ, թուրքերը սխալվել էին` ենթադրելով, թե ինքնաթիռների գնման պայմանագիրն ինչ-որ կերպ կպարտավորեցնի ֆրանսիացիներին: Չնայած այդ հսկայական գործարքին, Էրդագոնին կրկին մատնանշեցին Կոպենհագենյան սկզբունքները, որտեղ ամրագրված պահանջների չկատարման դեպքում խոսք լինել չի կարող ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին: Բացի այդ, Ֆրանսիայում իշխող սոցիալաիստական կուսակցության առաջնորդը Էրդագոնից պահանջեց նաեւ հայերի ցեղասպանության ճանաչումը, չնայած այդ պահանջը չկա Կոմպենհագենյան սկզբունքներում: Դժվար թե Էրդագոնը նման ընդունելություն էր սպասում: Եւ հազիվ թե այցի նման ընթացքը կարելի է նրա «քաղաքական հաղթանակը» համարել: