1921 թվականի աշնանը Մոսկվայի պայմանագրի հիման վրա կնքվել է Կարսի քառակողմյան պայմանագիրը Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, որը դարձել է Մոսկվայի պայմանագրի խմբագրված տարբերակը: Կարսի պայմանագրի ստորագրումը լրիվ տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի հետ կնքվել էր Ռուսաստանի անունից եւ իրավականորեն դեռ չէր կապվում Անդկովկասի հետ: 1921 թվականին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «խորհրդայնացումը», ճիշտ է, ավարտվել էր, բայց այն դեռ չափազանց անկայուն էր, որպեսզի ՌԽԴՍՀ-ն կարողանար այդ հանրապետություններին վստահել ինքնուրույն ստորագրել միջազգային պայմանագրեր, առավել եւս այդքան կարեւոր, որոնք հաստաում են տարածաշրջանի բաժանումը: Մոսկվայի պայմանագրի երկրորդ հոդվածով Թուրքիային էին անցում Հայաստանի Կարսի եւ Սուրմալուի շրջանները` Արարատ լեռան հետ միասին, իսկ երրորդը` Նախիջեւանը, Ադրբեջանի ենթակայության տակ: Այդպես Հայաստանի հաշվին իրենց քաղցը հագեցրել են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը:
Ուշագրավ է, որ Մոսկվայի պայմանագրի տեքստում Նախիջեւանի պատկանելիության մասին երրորդ հոդվածն ավարտվում է «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի» բառերով, որոնք ենթադրում են Իրանը: Սակայն, արդեն Կարսի պայմանագրում այդ բառերը բացակայում են: 1921 թվականի աշնանը Իրանն արդեն չէր թաքցնում իր նիարդայնությունը Անդկովկասում «Ադրբեջան» անունով երկրի առաջացման առիթով, որը ձգտում էր միանալ Իրանի համանուն թուրքալեզու շրջանի հետ եւ ստեղծել ընհանուր «Խորհրդային Ադրբեջան»` գրեթե 20-միլիոնանոց բնակչությամբ:
Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ բազմաթիվ արխիվային փաստթղթերով պայմանագիրը կնքվել է 25 տարով: 1925 թվականին Թուրքիայում ՌԽԴՍՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնական հայտագրով պահանջել է դենոնսացիայի ենթարկել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է դա կատարել միակողմանի ձեւաչափով, ինչն այնքան էլ ընդունված չէ միջազգային պրակտիկայում: Ընդ որում, թուրքական աղբյուրի համաձայն, դեսպան Վինոգրադովը ԱԳՆ-ում բանավոր զրույցում բացատրում է. «Մենք չենք կարող սպասել 25 տարի եւ ՌԹՊ-ն ստորագրել ենք, որովհետեւ այն ժամանակ շատ թույլ էինք: Իսկ այժմ մենք պահաջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»: Ինչին անմիջապես պատասպանում է Թուրքիայում այն ժամանակ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Իսմեթ Ինենյուն` Քեմալ Աթաթուրքի հետնորդը նախագահի պաշտոնում: «Նոր երկրին անհրաժեշտ է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»: Այդպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին Հայաստանից անջատված երեք տարածքները իրավական տեսանկյունից 1946 թվականի մարտի 16-ից պատմական անհեթեթություն են:
Այնուամենայնիվ, 1921 թվականից ի վեր առաջին պաշտոնական փաստաթուղթը երկկողմանի պայմանագրի մակարդակով ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, ըստ որի կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն, հանդիսանում է միջպետական համաձայնագիրը, որն ստորագրվել է 1978 թվականի օգոստոսին Մոսկվա թուրք վարչապետ Բյուլենթ Էջեւիթի պաշտոնական այցի ժամանակ: Խորհրդային կողմից պայմանագիրը կնքել է Ալեքսեյ Կոսիգինը օգոստոսի 1978 թվականի 22-ին: Փոխադարձ տարածքային հավակնությունների բացակայության մասին պարբերությունը երկրորդն է: Այն ժամանակվա թուրքական մամուլի արձագանքմները անկեղծորեն ուրախալի նշում էին 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը:
Պայմանագրի տեքստում եւս մեկ շատ կարեւոր կետ կա, որը չգիտես ինչու չի նկատվում: «Որպեսզի ապահովվի նեղուցների բացումը եւ առեւտրային նավերի ազատ ընթացքը բոլոր ժողովուրդների համար»,- նշվում է հոդվածներից մեկը: Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները միշտ կարեւոր գործիք են եղել թուրքական արտաքին քաղաքականության հարցում, եւ դրանց չօգտագործումը ամեն դեպքում սխալ կլիներ: Եւ հետկապես «հայկական հարցում»: Եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստանի համար սեփական նավերի համար նեղուցների բարվոք անցումն ապահովելը եղել եւ մնում է շատ կարեւոր, նման պայմանագրերի ստորագրումը չի բացառվում ապագայում եւս:





