Դա առաջին հերթին վերաբերելու է Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի որոշումներին, որը ամեն տարի «մաքրում է» զինված ուժերը կրոնական գործնեությամբ զբաղվող անձանցից: Նման որոշումը վերջնական է եւ ենթակա չէ քննարկման: Նոր սահմանադրության նախագծով բանակից այդ պատճառով հեռացված անձինք նման որոշումը դատարանով բողոքարկելու իրավունք ունեն:
Դրա հետ մեկ տեղ նախատեսվում է երկրի նախագահի լիազորությունների սահմանափակում: Ընդդիմությունը հատկապես անհանգստացած է նախագահական իշխանության ինստիտուտի ազդեցության սահմանափակման պատճառով: Ներկա փուլում կառավարության կողմից նախարարությունների եւ այլ պետական գերատեսչությունների գրեթե բոլոր կարեւորագույն պաշտոնյաների նշանակումը պահանջում է պետության ղեկավարի հաստատումը: Նոր հիմնական օրենքի նախագծում նախագահի նման լիազորությունները վերաբերելու են միայն դեսպաններ եւ նահանգապետեր նշանակելու հարցին:
Ավելին, Թուրքիայի տխրահռչակ 301-րդ հոդվածը կարող է եւ չլինել Թուրքիայի նոր Սահմանդրությունում: Նոր սահմանդրության հոդվածներից մեկը, որի աշխատանքներն արդեն ավարտվել են, պահանջում է, որպեսզի Սահմադրական դատարանը չեղյալ համարի Թուրքիայի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին հակասող օրենքները: Նախագծի հեղինակներից մեկի` պրոֆեսոր Էրղուն Օզբուդունի խոսքերով, նոր խմբագրության մեջ մնալու է 90-րդ հոդվածը, որը կվերանայվի, որպեսզի ապահովվի միջազգային համաձայնագրերի գերակայությունը, գրում է Zaman թերթը:
Սակայն ինչպես էլ փոխվի պետության կառավարությունն ու ղեկավարը, առաջվա պես մնում են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ աշխարհում իր տեղը գիտակցելու հարցերը: Ընտրություններին իսլամիստների հաղթանակը հստակ ցուցադրում է, որ, չնայած դեպի աշխարհիկ զարգացման ուղին շրջելու բոլոր ջանքերին, թուրքերը մեծամասամբ նախընտրում են իսլամը: Չարժէ մոռանալ, որ եվրոպական Թուրքիան դա Ստամբուլի մի մասն է, ինչ-որ չափով Անկարան եւ Էգեյան ծովեզերքը, մնացած տարածքը բնակեցված է մարդկանցով, ովքեր ապրում են անցյալ դարասկզբում, կամ նույնիսկ նախանցյալ:
Թուրքիան այժմ ընտրության առջեւ է կանգնած. դառնալ եվրոպական երկիր, կամ էլ դառնալ այնպիսին, ինչպիսին նա կա, այսինքն հարեւանների համար շատ վտանգավոր: Այն վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունաստանի, Կիպրոսի, Իրաքի եւ նույնիսկ Վրաստանի համար, որին Թուրքիան ընդունում է որպես պարզապես տարանցիկ երկիր դեպի Մեծ Թուրան եղած ճանապարհին: Այլ կողմից, ազգայնամոլությունը մեծ տեղ չի զբաղեցնում բնակչության շրջանում: Իսլամիստները չեն բաժանում եվրոպական արժեքները, չնայած Էրդողանի կողմից հայտարարվող եվրաինտեգրման եւ ԵՄ անդմակցության քաղաքական ուղղվածությանը:
Խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ չէ, այլ Թուրքիայի ներկայիս քաղաքականության: Նրանք մեղավորների բարդույթ ունեն, ինչպես հայերը` զոհի բարդույթ: Թուրքերը պետք է հասունանան Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ դա իրոք ցույց կտա` որքանով են նրանք փոխվել: Իսկ թուրքերը մինչեւ հիմա չեն ինքնորոշվել որպես ազգ: Նրանք մահմեդական են, եւ դա Թուրքիայի համար գլխավորն է: Չարժէ մոռանալ, որ Օսմանյան կայսրության սութլանը խալիֆի տիտղոս ուներ, այսինքն բոլոր մահմեդականների ղեկավարն էր, անկախ ազգությունից: Թե ինչպես կինքնորովեն թուրքերն այսօր` բարդ հարց է, եթե հաշվի առնենք թուրք-օսմանցիների կայացման մեջ «մասնակցած» ազգությունների քանակը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիայում չկա որեւէ նախանշան Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի հերքման քաղաքականության վերանայման համար: «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ ներկայիս իշխանությունը` Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP), փորձում է իր վրայից հանել պատասխանատվությունն այն քաղաքականության համար, որն անցկացրել է քեմալական Թուրքիան: AKP-ն մեղադրում է Քեմալ Աթաթուրքին պետության այն մոդելի համար, որը նա ստեղծել է Թուրքիայում: Տվյալ համատեքստում, AKP-ն, դիտորդների կարծիքով, մեծ մասամբ պատրաստ է ոչ միայն ներքին քաղաքականության փափկեցմանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այլեւ որոշակի փոխզիջումների արտաքին քաղաքականությունում: Դա հարաբերություններն են հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ»,- ասել է Սաֆրաստյանը, հավելելով, որ կարելի է որոշակի փափկեցում ակնկալել սահմանամերձ ռեժիմի եւ քաղաքական բնագավառում հարաբերությունների բարելավման հարցում:





