Թուրքիայի Գլխավոր շտաբը անուշադրության մատնեց Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հայտարարությունն այն այն մասին, որ նրանք համաձայնեն հրադադարին, եթե թուրքական բանակը, իր հերթին հրաժարվի ռազմական գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում, հաղորդում է AFP գործակալությունը:
Սակայն թուրքական կողմը դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել, ավելին, տարբեր աղբյուրների համաձայն, Իրաքին սահմանակից թուրքական տարածքում առկա ռազմական կոնտինգենտի թվաքանակը հասնում է մոտ 100 հազարի, այդ թվում ծանր հրետանի եւ ուղղաթիռներ: Associated Press Television News-ի օպերատորը նկատել է 150-հոգանոց զինված պահակախումբ, որը զինամթերք էր տեղափոխում: Այն երկրի հարավ-արեւելքում գտնվող Շիրնակ քաղաքից ուղեւորվում էր Իրաքին սահմանակից Ուլուդարե քաղաք:
ԱՄՆ-ն արդեն չեն սահմանափակվում Թուրքիային ուղված կոչերով, նրանք արդեն զգուշացնում են Իրաքին հնարավոր հետեւանքների մասին, եթե PKK-ն շարունակի «ահաբեկչական գործունեությունը Թուրքիայի նկատմամբ»: Սակայն ամեն բան այդքան պարզ չէ: The Los Angeles Times-ի կարծիքով, «քրդական խնդիրը» օգտագործվում է ինչպես թուրքական, սիրիական, իրանական եւ իրաքյան խնդիրները: «ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք այն դարձրեց նաեւ ամերիկյան խնդիր եւ բավական նյարդաինացնող: Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Դեւիս Պետրեուսը դեմ է ամերիկյան զորքերի մասնակցությանը PKK-ի գրոհայինների դեմ, ովքեր բավական մեծ տարածք են վերահսկում Մերձավոր Արեւելքում: Սակայն ԱՄՆ-ն կարող են ճնշել քուրդ առաջնորդներին, որպեսզի նրանք մաքրեն իրենց տարածքը գրոհայիններից: Ամեն դեպքում, Վաշինգթոնը պետք է ելք գտնի»,- նշել է Պետրեուսը:
Լրիվ հավանական է, որ ԱՄՆ-ն ցանկանում են դուրս մղել Թուրքիային մասնակցությունից մերձավորարեւելյան նավթի վերահսկմանը եւ տեղափոխմանը: Նավթի մատակարարման երթուղու որոշումը հսկայական քաղաքական նշանակություն ունի եւ չափազանց շահավետ տնտեսական հետեւանքներ այն երկրի համար, որի տարածքով անցնելու է նավթատարը: Այդ պատճառով այն պետությունը, որը կհաղթի այդ հարցում, հետագայում կստանա ոչ միայն տնտեսական շահեր, այլեւ երկարաժամկետ աշխարհաքաղաքական առավելություն տարածաշրջանում: Արժէ նշել, որ նավթի սեփական պաշարները Թուրքիայի տարածքում, որոնք այսօր հանդիսանում են արդյունաբերական շահույթի օբյեկտ, կենտրոնացած են հենց երկրի հարավ-արեւելքում` Բատմանի շրջանում: Բացի այդ, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից գազատար կառուցելու նախագծի իրականացման դեպքում դեպի թուրքական Էրզրում քաղաք, որտեղով արդեն Թուրքիային Իրանի հետ կապող գազատար է անցնում, Միացյալ Նահանգները, ապահովելով սեփական դիրքը Արեւելյան Անատոլիայում քրդերի միջոցով, կկարողանային վերահսկել էներգակիրների մատակարարումը Կենտրոնական Ասիայից Թուրքիա: ԱՄՆ-ն ձգտում են քրդական պետությունը վերածել խոչընդոտի Թուրքիայի համար թուրքական շահերին հարվածելու նպատակով ոչ միայն Արեւմտյան Ասիայում, այլեւ Կովկասում եւ Մերձկասպյան տարածքում:
Այսօրվա դրությամբ, աշխարհում մոտ 30-40 միլիոն քուրդ է հաշվվում, երկու անգամ քիչ, քան Թուրքիայի ողջ բնակչությունը: Սակայն 1920 թվականից ի վեր Թուրքիան փորձում է ոչնչացնել քրդերին, բայց անհաջող: Անկայունությունն Իրաքում հոյակապ առիթ է «քրդական խնդրի» ինչ-որ հատվածը լուծելու համար, սակայն եթե իրադարձությունները սկսկեն զարգանալ վերընթաց, ապա բացառված չէ աջակցությունը Իրաքի քրդերին Սիրիայի եւ Իրանի քրդերի կողմից: Իսկ դա հղի է մեծ պատերազմով Մերձավոր Արեւելքում եւ հնարավոր է արդեն գոյություն ունեցող սահմանների վերագծմամբ: Ստացվում է այնպես, որ Թուրքիան ինքն է մղում քրդերին անկախ Քրդստան ստեղծելուն, իսկ ավելի ճիշտ դրա ընդլայնմանը, քանի որ անկախ Քրդստանի նման մի բան արդեն գոյություն ունի Իրաքում: Մինչ դեռ, 1992 թվականի հոկտեմբերին Ակարայում կայացել է Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարների նսիտը, որում որոշում է կայացվել պաշտպանել տարածքային ամբողջականության սկզբունքը: Ընդ որում, օրինականացվել են Իրաքի Քրդստանի ինքնավարացմանը հակազդելու տարբեր միջոցներ, այդ թվում եւ ռազմական բնույթի: Թուրքական ղեկավարությունը դիմել է այդ միջոցներին, քանի որ նման մոտեցումը առավել մաշտաբային է եւ հաճախ է կիրառվում Թուրքիայի կողմից XX դարի 90-ական թվականներին, ինչը, ըստ արտասահմանյան վերլուծաբանների, դարձել է տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակը որոշող երկարաժամկետ գործոն:





