AM
7 Փետրվար 2008 - 16:15 AMT

Վիկտոր Զուբկովի այցելությունն անհրաժեշտ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, եւ այն հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել

Սակայն Զուբկովի այցելության նպատակներից մեկը, ըստ մեզ, Հայաստանին իր ազդեցության գոտում պահելն է, քանի որ եթե Հայաստանն էլ «հեռանա» դեպի ԱՄՆ եւ Եվրոպա, ապա Ռուսաստանն այստեղ անելու ոչինչ չունի: ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի խոսքերով, ներկա դրությամբ Ռուսաստանը չունի հստակ քաղաքականություն Հարավային Կովկասի երկրների հարցում: «Հարավային Կովկասը մնում է ՆԱՏՕ-ի առաջատար ուղղություններից մեկը: Այստեղ նոր աշխարհաքաղաքական կառուցվածք է երեւում, որում Ռուսաստանի համար կարող է տեղ չլինել»,- ասել է Զախարովը:

Պրոֆեսորը նաեւ նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը փաստորեն «բաժանվել են» Ռուսաստանից: «Կորցնելով Հայաստանին` Ռուսաստանն արդեն չի կարող վերադառնալ Հարավային Կովկաս»,- ընդգծել է ՄՀՄՊԻ-ի պրոֆեսորը: Նրա կարծիքով, ցանկացած զինված հակամարտությունը Վրաստանում խթան կհանդիսանա տարածաշրջան ԱՄՆ-ի ներխուժելու համար եւ, որպես հետեւանք, պլացդարմի ստեղծում Իրանին հնարավոր հարված հասցնելու համար:

Մոսկվայի մտավախությունները ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանի էքսպանսիայի առումով միանգամայն արդարացված են, սակայն գործում է նա այնպես, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին. որքան հնարավոր է ուժեղ վախեցնել «գործընկերոջը» կամ էլ` կանգնեցնել ընտրության առջեւ: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար: Պետք է չէ հրապուրվել ռուսական խոստումներով: Եթե չխոսենք այլատյացության մասին` Ռուսաստանի հայերի աճող սպանություններով, ապա կա եւս մեկ կարեւոր հանգամանք` Թուրքիան: Փետրվարի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում է Մոսկվա մեկնել: Անցել են այն ժամանակները, երբ Թուրքիան Մոսկվայի կողմից դիտարկվում էր որպես թշնամի: Այսօր Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի մեջ, հատկապես Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վատթարացող հարաբերությունների տեսանկյունից: Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ վատագույն դեպքում կարող է կրկնվել 1921 թվականը, երբ Մուսթաֆա Քեմալը Լենինի հետ համաձայնագիր կնքեցին, նրան անհրաժեշտ զենքը փոխանակելով հայկական հարցի հետ: Հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ դիտարկել Կարսի պայմանագիրը, որը կնքվեց առանց Հայաստանի, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի հետագա քայլերը:

Սակայն այս բոլորը պատմություն է: Այսօր հայ-ռուսական հարաբերությունները միանգամայն կայուն են եւ բավական լավ հեռանկար ունեն: Վերջիվերո, հենց Ռուսաստանն է, ամենայն հավանականությամբ կառուցելու նոր ԱԷԿ-ը, իսկ դա արդեն լուրջ է: Չնայած, ինչ էլ լինի, Վիկտոր Զուբկովի այցելությունը անհրաժեշտ է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, եւ այն հենց այդ տեսանկյունից է անհրաժեշտ այն դիտարկել:

Ռուսաստանի վարչապետի խոսքերով, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին ներդնողը: «Ռուսական ներդրումների կուտակված ծավալը` 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, համագործակցությունը զարգացնելու մեր մտադրությունների լուրջ փաստարկ է հանդիսանում: Այդ ծրագրերը նոր եւ նոր բնագավառներ են ներառում, այդ թվում` ատոմային էներգետիկան, ալմաստների եւ անդամադների մշակումը, հեռահաղորդակցությունների բնագավառը»,- ասել է նա:

Վիկտոր Զուբկովը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերոջ կարգավիճակը: «Վերջին երկու տարիներին երկկողմանի ապրանքաշրջանառության աճը անցել է 60 տոկոսը եւ հասել 700 միլիոնի. դա շատ բարձր ցուցանիշ է»,- ասել է նա: Զուբկովի խոսքերով, «շուտով մենք կանցնենք նաեւ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը»:

Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատելով գործընկերոջ խոսքերը, նշել է, որ այդ ցուցանիշին հնարավոր է հասնել ամենամոտ ապագայում, քանի որ «ներուժը շատ ավելի մեծ է»: