AM
15 Ապրիլ 2008 - 14:47 AMT

Ռազմական ծախսերի ավելացումը մինչեւ $2 մլրդ. Ադրբեջանին հաղթանա՞կ կբերի

Եթե այն ծախսվելու բանակի վերազինման եւ պատրաստման վրա, ապա Ադրբեջանին մոտ 10 տարի է պետք, որպեսզի բանակ ստեղծի` պատրաստ պայքարելու եւ, ինչը եւս կարեւոր է, հաղթելու գերագույն հրամանատարի հրամանով: Թե ինչի համար են պայքարելու, այլ հարց է. զինվորները նման դեպքերում հրամաններ են կատարում: Կա մեկ այլ, ավելի հեշտ եղանակ. այդ 2 միլիարդը ծախսել վարձու զինվորների վրա: Ինչով է դա ավարտվել առաջին անգամ, Իլհամ Ալիեւը պետք է որ հիշի: Եւ ոչ մի երաշխիք չկա, որ սկսելով երկրորդ պատերազմը` Ադրբեջանը չի կորցնի եւս մի քանի շրջան: «Հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Այդ ուղղությամբ դիվանագիտական եւ քաղաքական քայլերը շատ հաջող էին»,- ընդգծել է պետության ղեկավարը: Որպես ապացույց ադրբեջանական ղեկավարը ներկայացրել է ՄԱԿ-ի ԳՎ-ում ընդունված բանաձեւը` «Ադրբեջանական օկուպացված տարածքներում իրավիճակի մասին», չնայած, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները, որոնք հանդիսանում են գերտերություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, դեմ են քվեարկել այդ բանաձեւին: «Ինչի՞ մասին է դա խոսում: Դա խոսում է մեր ուժի մասին:Ադրբեջանը երբեք զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում: Արդբեջանը կկարգավորի հակամարտությունը իր օգտին»,- հայտարարել է Ի. Ալիեւը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Մինչ դեռ, ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուայի կարծիքով, ԱՄՆ-ն չեն աջակցի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում: «Չնայած բազամթիվ տարբեր բառեր են լինելու: Սակայն դրան քիչ չէին եւ նախկին տարիներին: Տարածքների բռնազավթումը ադրբեջանցիների ցավն է: Սակայն դա քիչ է հետաքրքրում այլ պետություններին: Դուք ինձնից լավատեղյակ եք, որ բոլոր պաշտոնական հանդիպումներին ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների ներկայացուցիչները անպայման կրկնում են, որ «Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»: Նրանք շատ են վախենում ռազմական գործողությունների վերսկսումից տարածքներում, որտեղ մեծ գումարներ են ներդրված նավթահանքերի եւ խողովակատարերի գործում: Հենց այդ պատճառով է, որ անկախ նրանից` կլինի Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ, Արեւմուտքն իր ողջ ազդեցությունը կօգտագործի, որպեսզի թույլ չտա Բաքվին ռազմական ճանապարհով վերադարձնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է նա Day.az-ին տված հարցարույցում:

Սակայն դեռեւս կարծես չի երեւում, որ Ադրբեջանում որեւէ մեկի կարծիքը հաշվի առնեն, եթե այն տարբերվում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումից: Այսպես, հաստատվել է պաշտպանական պատվերների պետական ծրագիրը, որը ենթադրում է 2008 թվականին պաշտպանական նշանակության 80 եւ ռազմական այլ 444 անուն արտադրանքի պատրաստում:

Սակայն պետության ղեկավարից ետ է մնում պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ով կոչ է արել «միջազգային հանրությանն ու կազմակերպություններին ուժեղացնել ազդեցության միջոցները օկուպանտ-պետություն Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար` հետագայում ծանր բացասական գործընթացների ծագումից խուսափելու նպատակով»:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, կարելի է դիտարկել որպես նախապատրաստություն նախագահական ընտրություններին` նշանակված հոկտեմբերի 15-ին: Եւ չնայած Իլհամ Ալիեւի այլընտրանք գոյություն չունի, իսկ եթե ավելի ճշգրիտ, բոլոր հակառակորդները վարկաբերկված են կամ գտնվում են Ադրբեջանից դուրս, ապա նման հայտարարությունները կարելի է համարել «նիզակի ճոճում», ինչը լավ հետեւանքներ չի ունենում: