AM
28 Հունիս 2008 - 13:42 AMT

ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին

Ավելի կարեւոր է` ինչ է ասել Սիմոնսը. «Ադրբեջանի ղեկավարության առաջ ծառացած կարեւորագույն խդնիրներից մեկը, ՆԱՏՕ-ն համարում է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ստեղծումը: Դա կարող է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակում, կամ էլ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահողկողության մեծացում: Զինված ուժերի նման վերահսկողությունը նաեւ ենթադրում է ՊՆ-ում հակակոռուպցիոն միջոցների իրականացում: Այդ կապակցությամբ, ՆԱՏՕ-ն ծրագրում է Ադրբեջանում հատուկ նախագիծ իրականացնել. Դաշինքի վստահության հիմնադրամ»: Խոսելով ոչ դիվանագիտական լեզվով` Սիմոնսը հասկացրեց, որ գեներալ Աբիեւը երկար մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում եւ որեւէ արդարացում, թե, իբր, երկիրը գտնվում է «պատերազմական» դրությունում այս դեպքում չի գործում: Ի դեպ, Հայաստանը, եթե առաջնորդվենք Բաքվի տրամաբանությամբ, կարծես թե եւս գտնվում է պատերազմական դրությունում, սակայն մեր նախարարը քաղաքացիական դեմք է: Ինչը, ի դեպ, հաստատում է Բաքվի տրամաբանության սխալը, սակայն բանը դրանում չէ: Բանը Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի եւ զինվորական շքերթի ուրճացված եւ երբեմն ծիծաղելի պատմության մեջ է: Նայելով լուսանկարները, սկսում ես հասկանալ` ուր են կորում նավթային գումարները, քանի որ որեւէ գերբնական բան մենք չտեսանք: Սակայն դա թողնենք Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարության եւ նախագահի խղճին…

Մինչ դեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի առթիվ կազմակերպված զինվորական շքերթին վերաբերվում է` որպես հարեւան երկրում կազմակերպված տոնական միջոցառման` տեղացիների եւ հյուրերի համար: ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, զինված ուժերի կազմակերպվածության եւ համալրության մասին գաղափ կազմելու համար Հայաստանին առավել հետաքրքիր են ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ինչու չէ, Թուրքիայի եւ այլ զարգացած երկրների շքերթները:

Ինչ վերաբերում է Երեւանում բավական հաջող անցած «ՆԱՏՕ-ի շաբաթին», ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Ժան Ֆրանսուա Բյուրոյի խոսքերով,
«Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հիմքում դրված են երկկողմանի գործընկերության սկզբունքները»: «Մենք կիսում ենք Հայաստանի տարածաշրջանային խնդիրները, մարտահրավերները եւ շահերը եւ ես վստահ եմ, որ Դաշինքը ապագայում եւս կհամագործակցի եւ կաջակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնին»,- հայտարարել է նա:
Շոշափվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ն պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ապահովմանը, այն դեպքում եթե կողմերը դիմեն Դաշինքին: ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի խոսքերով, Դաշինքը ուշադիր հետեում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ռազմակայան ունենալ Ադրբեջանի տարածքում: Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ՆԱՏՕ-ն կարող է իր կայանը տեղակայել միայն Դաշինքի անդամ-երկրներում: Եթե Ադրբեջանը իրականացնի իր սպառնալիքները Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու առումով, դա բացասական գնահատական կստանա ՆԱՏՕ-ի կողմից: Կազմակերպության սկզբունքը կայանում է նրանում, որ ուժի կիրառումը ծայրագույն միջոցն է, երբ բոլոր այլ միջոցները սպառված են»,- ընդգծել է Մկրտչյանը: Ի դեպ, նույնն է ասվել եւ Բաքվում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները նախընտրում են տալ տեղեկատվությունը` ելնելով միայն սեփական շահերից, երբեմն խեղաթյուրելով տեղեկությունները, ինչում բազմաթիվ անգամներ համոզվել են պաշտոնյաները, երբ Բաքվում ասել են մի բան, իսկ ապա կարդացել են բացարձակ այլ բառեր: