AM
31 Հուլիս 2003 - 16:25 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակի առնչությամբ` Երեւանը տարածել է պատասխան նամակ, որտեղ հերքվում են այդ անհիմն մեղադրանքները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշել է, որ իր նամակում Ադրբեջանը հերթական անգամ հայկական կողմին մեղադրել է թմրանյութերի տարանցման, այսպես կոչված «օկուպացված տարածքներում» միջուկային թափոնների թաղման մեջ, ինչը, նրա խոսքերով, բազմիցս հերքվել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Դրանով իսկ, գտնում է նախարարը, Ադրբեջանը ի չիք է դարձրել իր մեղադրանքները Հայաստանի հասցեին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: «Կարող եմ պնդել, որ նման խախտումներ եղել են ադրբեջանական կողմից, որն արդեն երկար ժամանակ փորձում է առաջ տանել իր դիրքերը, ինչը հակասում է հրադադարի շուրջ համաձայնագրին», – ընդգծել է Վարդան Օսկանյանը: